Ուկրաինայի քաղաքացին փորձել է Ղրիմից 20 հազար դոլար դուրս բերել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ դաշնային անվտանգության ուժերի տարածաշրջանային սահմանապահ վարչությանը:

Ռուս սահմանապահները «Արմյանսկ» սահմանային անցակետում Կիեւի 43-ամյա բնակչի ավտոմեքենան ու ուղեբեռը զննելիս պոլիէթիլանեյիան փաթեթում, ապա գուլպաների մեջ պահված գումար են հայտնաբերել:

«Իր գործողությունները Ուկրաինայի քաղաքացին բացատրել է նրանով, որ վաճառել է Ղրիմի Հանրապետությունում գտնվող իր անշարժ գույքը, իսկ կանխիկ գումարը որոշել է դուրս տանել` շրջանցելով մաքսային ձեւակերպումները», — ասվում է  գերատեսչության հաղորդագրությունում: