Ապրիլի 6-ին Սիրիային հասցված Միացյալ Նահանգների հրթիռային հարվածը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի «զվարճանք էր ընթիքից հետո»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, հայտնում է Time-ը:
«Աղանդերը մատուցելու պահին նախագահը դիմեց պարոն Սիին եւ ասաց, որ ցանկանում է նրան մի բան պատմել, իսկ հատկապես՝ Սիրիայի վրա 59 հրթիռներ արձակելու մասին: Սա ասես ընթրիքից հետո զվարճանալ լիներ»,- հայտարարել է նախարարը:
Պարբերականը հայտնում է, որ հանդիսատեսը ծիծաղել է այս դիտարկումներից հետո, որից հետո Ռոսը շարունակել է. «Բանն այն է, որ նախագահի համար նման զվարճությունը ոչ մի արժեք չուներ»:




























