Առնվազն 12 մարդ է արգելափակվել Չինաստանի Հույչժոու նահանգում կառուցվող թունելում տեղի ունեցած պատահարի հետեւանքով, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունից:
Հաղորդվում է, որ պատահարը կապված է գազի արտահոսքի հետ: Դա տեղի է ունեցել արագընթաց երկաթուղու թունելի կառուցման աշխատանքների ժամանակ:
Նշվում է, որ հաջողվել է փրկել մեկ մարդու: Ներկայումս շարունակվում են փրկրարաորոնողական աշխատանքները: Տեղի ունեցածի այլ մանրամասներ չեն հաղորդվում:




























