Նյու Յորքում բացվել է փուռ, որը համացանցում հրապարակված վիրավորական մեկնաբանություններից փոխառած գրություններով տորթեր է պատրաստում, հայտնում է UPI-ն։
35 դոլարով հրուշակագործները պատրաստ են թխել տորթ համացանցային տրոլի ատահայտություններից որեւէ մեկով ու այն ուղարկել դրա հեղինակին։ Իսկ տրոլի հասցեն հնարավոր է գտնել լրացուցիչ վճարի դիմաց։
Ընկերությունը նաեւ պատրաստում է տորթեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արտահայտություններով ու դրանք ուղարկում է Սպիտակ տուն։ Այդ ծառայությունը 30 դոլար արժե։
Արտադրանքի նմուշները կարելի է տեսնել ծառայության կայքում։ Տորթերից մեկը զարդարված է ավիավթարում զոհվելու «մաղթանքով»։ Մեկ այլ տորթի վրա գրված է, որ օգտատիրոջ մայրը տառապում է ավելորդ քաշից։ Երրորդը գնորդին անվանում է «ավանակ կախարդ»։




























