Ավստրալիայի բնակչուհի Ռինի Սթինվինկելը իր տան բակում՝ Քերնս քաղաքից ոչ հեռու, մի խոշոր պիթոն է հայտնաբերել, որը ագեվազ էր կուլ տվել։
Նրա խոսքով պիթոնը պառկած էր իր տան դռներից ոչ հեռու։
Կինը վստահեցնում է, որ օձերի մասնագետը, որին նա զանգահարել էր, չէր հավատացել իր պատմածին, քանի դեռ սեփական աչքերով չէր տեսել պիթոնին։ «Նա ասել էր, որ նման օձը կարող է կուլ տալ վեց տարեկան երեխայի»,- պատմել է Սթինվինկելը։
Իսկ օձեր որսացող մասնագետը Ֆեյսբուքում գրել էր, որ իր կուլ տված զոհի հետ միասին օձի քաշը հասնում էր մոտ 40 կգ-ի։
Նման չափերի պիթոնին որսալու համար նա օգնության է կանչել իր ընկերոջը ու նրանք համատեղ ջանքերով օձին դրել են մեքենայի բեռնախցի մեջ, տարել հարեւանությամբ գտնվող գետի ափ ու բաց թողել
Ամետիստային պիթոնը Ասվստրալիայի ամենախոշոր օձն է, որի երկարությունը հասնում է 8․5 մետրի։




























