Սիրիայի հարցով երկօրյա միջազգային բանակցությունների բոլոր մասնակիցներն արդեն ժամանել են Աստանա, հաղորդում է  ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովին:

«Ժամանել են ՄԱԿ-ի հատուկ բանագնաց դե Միստուրան, Թուրքիայի եւ Ռուսաստանի պատվիրակությունները: Բոլորն այստեղ են»,-ասել Ժայնակովը:

Ավելի վաղ Աստանա էին ժամանել նաեւ Իրանի, Սիրիայի կառավարության եւ ընդդիմության ներկյացուցիչները, ՄԱԿ-ի փորձագետները, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները: Ռուսաստանի, Թուրքիայի, Հորդանանի եւ ԱՄՆ պատվիրակությունների ղեկավարների այցը սպասվում էր մայիսի2-3-ին:

Ղազախստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Սիրիայում հաշտության երեաշխավոր երկրները հանդիպմանը ներկա են լինելու բարձր մակարդակով: ՌԴ պատվիրակությունը ղեկավարել է ՌԴ նախագահի Սիրայի կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտիեւը, Թուրքիայի պատվիրակությունը՝  փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը,  Իրանի պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար Ջաբերի Անսարին:

ԱՄՆ պատվիրակությունն առաջին անգամ կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի Մերձավոր Արեւելքի հարցերով օգնական Սթյուրատ Ջոնսը:

Սիրիայի հարցով բանակցությունների չորրորդ փուլին  ներկա կգտնվեն նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Սթաֆան դե Միսթուրան եւ Հորդանանի ԱԳ նախարարի խորհրդական Նաուֆ Թելը: