Մեծ Բրիտանիայում արտահերթ ընտրությունների նախաշեմին տեղական ժամանակով 00:01-ին խորհրդարանը ցրել են: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է թագավորության բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում:
«Քվեարկությունը նշանակվել է հունիսի 8-ին, համապատասխանաբար, խորհրդարանը պետք է արձակվի մայիսի 3-ին, 00:01-ին»,- ասված է հաղորդագրությունում:
Վարչապետ Թերեզա Մեյն այսօր հանդիպելու է Եղիսաբեթ 2-րդ թագուհու հետ: Ընդունելությունը նշանակվել է՝ պաշտոնական արարողակարգը պահպանելու եւ բարձրագույն օրենսդիր մարմնի արձակման հարցը համաձայնեցնելու նպատակով:




























