Իտալիայում ոչ մեծ եկեղեցին, որը կառուցվել էր XVII դարի երկրորդ կեսին՝ Պիզայի մոտ գտնվող Սան Ջովանի ալլա Վենա քաղաքում, ամբողությամբ կործանվել է կենցաղային գազի գլանանոթի պայթյունի հետեւանքով: Rai News-ը հայտնել է, որ մեկ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան:
Մայիսի 6-ին քաղաքում, որը 2,5 հազար մարդուց մի փոքր ավելի բնակիչ ունի, պետք է տոնակատարություն կատարվեր, եւ եկեղեցում արդեն տոնական լուսավորություն էին պատրաստել: Շենքը սաստիկ տուժել էր Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ, այնուհետեւ լիովին վերականգնվել էր՝ դառնալով քաղաքի գլխավոր խորհրդանիշը:




























