Ամերիկացի զինծառայողները մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ իրականացրել են միջմայրցամաքային Minuteman III բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը։ Այս մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմաօդային ուժերին։
Minuteman III-ի առաջին փորձարկումը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հրթիռն արձակել են տեղի ժամանակով 3։00-ին, Կալիֆորնիա նահանգի Վանդենբերգ բազայից։ Այն թռչել է ավելի քան 4 հազար մղոն ու ընկել Խաղաղ օվկիանոս՝ Մարշալյան կղզիների մերձակայքում։




























