ԱՄՆ-ը եւ Հյուսիսային Կորեան պետք է դադարեն միմյանց զայրացնելուց եւ սկսեն երկխոսության ուղիներ փնտրել: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հեն Շուանը, փոխանցում է The Independent-ը:

«Առաջնային խնդիրն է ջերմաստիճանի իջեցումը եւ բանակցությունների վերականգնումը: Մենք դարձյալ բոլոր կողմերին կոչ ենք անում հանդարտություն պահպանել, դադարել միմյանց զայրացնել եւ եռանդուն աշխատել երկխոսության ու փոխգործակցության մթնոլորտի ստեղծման համար»,- հայտնել է Հենը՝ ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային կոչ անելով վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: