Ամերիկյան 9GAG ժամանցային պորտալը սալիկի վրա փորագրել է պոպուլյար մեմեր ու թաղել այն Իսպանիայում, անապատի մեջտեղում, գրում է he Next Web-ը։

Սալիկի վրա փորագրել են փիլիսոփայող դինոզավրին, որը հայտնի է որպես ֆիլոսորամտոր, ճապոնացի կատակերգու Պիկո Տարոյի պատկերը, որը հռչակվել է իր Pen-Pineapple-Apple-Pen տեսահոլովակով, DickButt մեմը։ Նաեւ համացանցում մեծ համբավ ունեցող կատուները։

Սերունդներին փոխանցվող մեմերը ընտրվել են ավելի քան 600 հազար մարդու քվեարկությամբ։ Ընկերությունը հույս ունի, որ երբ հաջորդ սերունդները հայտնաբերեն այդ սալիկը՝ նրանք կհասկանան, որ իրենց նախնիները ոչ միայն խելացի են եղել, այլեւ հումորի զգացում են ունեցել։Չնայած հոդվածագիրը կասկածում է, որ սերունդները կկարողանան գնահատել այս մտահղացումը՝ հաշվի առնելով, որ պատկերված մեմերն  անտեղյակ հետազոտողների համար կարող են պարզապես անհասկանալի գլուխկոտրուկ դառնալ։