Նավագնացության երթուղիների մոտակայքում բնակվող ծովակատուները կորցնում են իրենց լսողությունը նավերի աղմուկի պատճառով, հայտնաբերել են բնապահպանները, փոխանցում է Gazeta-ն ;
Որոշելով աղմուկի մակարդակը՝ բրիտանացի բնապահպանները վերարտադրել են այն լաբորատոր պայմաններում։ Աղմուկը առաջացրել է լսողության ժամանակավոր վատացում 28 ծովակատուներից 20-ի մոտ։ Իսկ աղմուկի տեւական ազդեցությունը կարող է մշտական խլություն առաջացնել, նախազգուշացնում են հետազոտողները։ Նրանք ծովակատուների կյանքի պայմանները համեմատել են աղմկոտ քաղաքներում մարդու բնակության հետ։ Առավել աղմկոտ են ափից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող գոտիները
Հետազոտությունը ցույց է տվել, որ 25 արգելոցային գոտիներից 11-ում ծովակատուներին սպառնում է խլության վտանգ։ Նույն խնդրին են բախվում նաեւ կետերն ու դելֆինները։ Խլությունը նրանց զրկում է իրար հետ հաղորդակցվելու ու սնունդ գտնելու հնարավորությունից։




























