Ամերիկյան Code Pink շարժման ակտիվիստ կնոջը մինչեւ մեկ տարվա ազատազրկում եւ մինչեւ 2 հազար դոլարի տուգանք է սպառնում այն պատճառով, որ չի կարողացել ԱՄՆ Սենատի կողմից Ջեֆ Սեշնսին գլխավոր դատախազի պաշտոնում հաստատելիս ծիծաղը զսպել: Այս մասին հայտնում է New York Times-ը:

Ինչպես հայտնել է 61-ամյա Դեզերի Ա. Ֆայրուզը, ինքը «չի կարողացել չծիծաղել», երբ լսել է հանրապետական սենատորներից մեկի այն խոսքը, թե Սեշնսը հավատարիմ է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության գաղափարին:

Լսումներին ներկա երկու ակտիվիստ կանանց եւս կարող է նման պատիժ սպառնալ: Հաղորդվում է, որ նրանք հագնված էին ուլտրաաջ Կու-կլուքս-կլան կազմակերպության անդամների նման եւ մինչեւ նիստը սկսելը ոտքի են կանգնել:

Նրանք պնդում են, որ չէին պատրաստվում լսումները տապալել, այլ միայն ցանկացել են բողոք արտահայտել Սեշնսի նշանակման դեմ:

Միջադեպից հետո երեքն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել եւ այս հարցում դատարանի որոշմանը հասնելու ցանկություն են հայտնել: