Սոմալիի հասարակական աշխատանքների նախարար 31-ամյա Աբդուլլահի Շեյխ Աբասին գնադակահարել են անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք նրան զինված իսլամիստի հետ են շփոթել: BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են երկրի իշխանությունները: 

Մոգադիշոյում նախարարը սպանվել է իր մեքենայի մեջ՝ նախագահական պալատի մոտ:

Արտակարգ իրավիճակի հետ կապված երկրի նախագահ Մոհամմեդ Աբդուլլահի Մոհամմեդը ընդհատել է Եթովպիայում իր այցը:

Վերլուծաբան Աբդուլլահի Աբդին նշել է, որ Սոմալիի անվտանգության ծառայությունները նախկինում էլ են համանման սխալներ կատարել. երկրում իրավիճակը չափազանց լարված է, որտեղ իշխանությունները պայքարում են իսլամիստների հարձակումների դեմ:

Սպանված նախարար Աբասը մեծացել է Քենիայի փախստականների ճամբարում, անցյալ տարվա նոյեմբերին նա դարձել էր Սոմալիի կառավարության ամենաերիտասարդ նախարարը:

Նախագահը հրահանգել է տեղի ունեցածի մանրամասն քննություն կատարել: