Առնվազն 5 մարդ տուժել է Իսպանիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող քիմիական ընկերության շենքում տեղի ունեցած հզոր պայթյունի եւ հրդեհի հետեւանքով, հայտնում է El Mundo պարբերականը:
Պարբերականի տեղեկություններով՝ Requimsa ձեռնարկությունը գտնվում է Արգանդա դել Ռեյի արդյունաբերական գոտում: Դեռեւս տեղեկություններ չկան զոհերի մասին: Ներկայում պայթյունի վայրում հրդեհ է բռնկվել:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ անվտանգությունից ելնելով կկատարվի մի քանի ուսումնական կենտրոնների տարհանում, որոնք պատահարի վայրին մոտ են տեղակայված: Պատահարի պատճառները պարզվում են:




























