Միացյալ նահանգների Military Review բանակային պարբերականը հրապարակել է երկու լուսանկար Աֆղանստանի Լագման նահանգում աֆղան զինծառայողների զորավարժությունների ժամանակ, որտեղ ԱՄՆ բանակի լուսանկաիչը լուսանկարել է ականանետի փողի պայթյունը։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

2013 թվականի հուլիսի 2-ին տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվել են Աֆղանստանի բանակի չորս զինվորներ եւ ամերիկացի ռազմական լուսանկարիչ Հիլդա Քլեյթոնը։ Լուսնակարներից մեկն արվել է Քլեյթոնի, երկրորդը՝ աֆղան ռազմական թղթակցի կողմից, ով մարզվելիս է եղել նրա հետ միասին։

Նշվում է, որ լուսանկարների հրապարակման որոշումն ընդունվել է քննարկումից հետո։