Երեք մարդ մահացել է, մեկը տուժել Ֆիլիպիններում փրկարարական  գործողությունների մշակման զորավարժության ժամանակ ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով: Այս մասին հայտնում է GMA News պորտալը:

Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի Ռիսալ նահանգում:

Զոհվել են օդաչուն եւ անձնակազմի 2 անդամ: UH-1D ուղղաթիռում եղած տուժողը հիվանդանոց է տեղափոխվել: