Բաշկիրիայում կործանված Robinson ապրանքանիշի ուղղաթիռը գտնվել է։
«Ուղղաթիռը գտնվել է։ Փրկարարներն ուղղաթիռով մոտենում են օդանավին», — հայտարարել են ՌԴ Արատակարգ իրավիճակների նախարարությունում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Տվյալ պահին ուղղաթիռի ու անձնակազմի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բաշկիրիայի անտառներում անհետացած Robinson մակնիշի ուղղաթիռը կործանվել է Բելորեցկի շրջանում։ Ուղղաթիռը կործանվել է Ւնզյա գյուղից մոտ 15 կմ հեռավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել Պրիվոլժսկի քննչական վարչության քննիչներ ու քրեագտներ։




























