Ապրիլի 4-ից Վենեսուելայում սկսված բողոքի ակցիաների հետեւանքով մեկ ամսում 35 մարդ է սպանվել, եւս 717-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի դատախազությանը։

Ամենից շատ զոհեր եղել են մայրաքաղաք Կարակասում՝ 18 մարդ, վեց մարդ զոհվել է Կարաբոբո նահանգում, հինգը՝ Լարայում, երկուական մարդ՝ Մերիդայում ու Միրանդայում։ Սպանվածների թվում են չորս դեռահաս, ինչպես նաեւ մեկ ազգային գվարդիական եւ մեկ ոստիկան, հաղորդում է Universal պորտալը։

Վենեսուելայի դատախազությունը նշում է, որ այժմ մարդկանց զոհվելու ու վիրավորվելու հետ կապված հետաքննություն է ընթանում՝ փորձագետների մասնակցությամբ։