Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան հայտարարել է, որ հրաժարական չի տա եւ դրա փոխարեն կհասնի ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշի պաշտոնանկությանը, հայտնում է Bloomberg-ը:

Մայիսի 2-ին Սոբոտկան հայտարարել էր կառավարության ամբողջ կազմով հրաժարական տալու մտադրության մասին՝ Բաբիշի շուրջը ծագած սկանդալի պատճառով, ում կասկածում են հարկերի չվճարման մեջ: