Ամերիկյան ռազմական ստորաբաժանումները երկրում չեն մնա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողության դեմ ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր էլ-Աբադին։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով AFP-ին։
Ավելի վաղ AFP-ն՝ վկայակոչելով Իրաքի եւ ԱՄՆ-ի վարչակազմում անանուն պաշտոնյաներին՝ հայտնել է, թե Իրաքի վարչապետը բանակցություններ է վարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ երկրում ամերիկյան զորամիավորման պահպանման հետ կապված՝ ԻՊ-ի դեմ գործողության ավարտից հետո։
Էլ-Աբադին հայտնել է, որ ԱՄՆ ռազմական ստորաբաժանումները կլքեն երկիրը, իսկ ամերիկյան զինծառայողների մի մասը կմնա Իրաքում, սակայն միայն խորհրդականների իրավունքով, որոնք կօգնեն Իրաքի զինված ուժերին պահպանել «մարտական պատրաստականությունը անվտանգության ցանկացած սպառնալիքի նկատմամբ»։




























