Շոտլանդիայի Աբերդինշիր շրջանում սթաֆորդշիրյան բուլտերիերը ընկել է 30 մետր բարձրության քարափից ու ողջ է մնացել, հայտնել է Daily Mail-ը։ Բորիս մականունով շունը ընկնելուց վնասել է որովայնն ու պոչը։
Շան տերը՝ Կեարա Ուոթսոնը նրան կորցրել էր զբոսանքի ժամանակ ու շանը որոնելու համար օգնության էր կանչել իր փեսացուին՝ Բարի Ռոբինսոնին։ Տղամարդը հայտնաբերել է շանը, որը ընկել էր մոտ վեց մետր բարձրությունից։ Շունը կորցրել էր հավասարակշռությունը ու եւս 22 մետր ներքեւ գլորվել։
Ընկնելուց հետո վերականգնվելու համար շունը գիշերն անցկացրել է անասնաբուժական կլինիկայում։ Բորիսը ոչ մի կոտրվածք չի ստացել։




























