Սիրիայում լարվածության թուլացման գոտիներում աննշան, սակայն արդեն խախտումներ են արձանագրվել հրազենի կիրառությամբ: Հրադադարը մասնակիորեն պահպանվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Սիրիայում գործողությունների շտաբին մոտ կանգնած աղբյուրը:

Ինչպես նշել է աղբյուրը` որոշ հատվածներում տարածքային բախումներ են տեղի ունենում: «Այստեղ ամեն ինչ լուծել չի կարելի, բայց մենք հույս ունենք, որ դա էլ կվերանա»,-ասել է գործակալության զրուցակիցը` չնշելով, թե կոնկրետ որտեղ են նման բախումներ տեղի ունենում:

Համաձայն Աստանայում տեղի ունեցած Սիրիայի կարգավորման շուրջ միջազգային հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների` մայիսի 6-ից հանրապետության տարածքում սկսում են գործել լարվածության թուլացման չորս գոտիներ, որտեղ պետք է դադարեցվեն կառավարական զորքերի ու զինված խմբավորումների միջեւ ցանկացած բախումներ: