Ամերիկյան չորս խոշոր հեռուստաալիքներ`ABC-ին, CBS-ը, NBC-ն ու CNN հրաժարվել են հեռարձակել տեսագրությունը, որը պատմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ նրա վարչակազմի հաջողությունների մասին Թրամփի կառավարման առաջին հարյուր օրվա ընթացքում: Տեսագրությունը նաեւ քննադատություն է պարունակում կեղծ լրատվամիջոցների հասցեին, որոնք չեն ցանկանում տեղեկացնել այդ հաջողությունների մասին, հաղորդում  է «Գերմանական ալիք»-ը:

Տեսահոլովակում մի շարք հայտնի լրագրողներ են հայտնվում` «կեղծ լուրեր» մակագրությամբ: Դրանց թվում են NBC-ի հաղորդավարուհի Անդրեա Միթչելը, Վոլֆ Բլիթցերը (CNN), Ռեյչլ Մեդոուն (MSNBC), Սքոթ Փելին (CBS) եւ Ջորջ Ստեֆանոպուլոսը (ABC): Տեսահոլովակը չհեռարձակելը հեռուստաալիքները մեկնաբանել են դրանում առկա ոչ ճիշտ տեղեկությամբ: