Իրանի Գոլեստան նահանգի Ազադշահր քաղաքում` հանքահորի ողբերգության վայրում եւս չորս հանքափորի մարմին է գտնվել: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 26-ի, հաղորդում է «Իրանի Իսլամական Հանրապետության ձայն»-ը: Տվյալ պահին ճանաչվել եւ ընտանքիներին են հանձնվել 21 հանքափորների մարմիններ: Դեպքի վայրում փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք, որ «Զեմեստան յուրթ» քարածխի հանքահորում պայթյունը որոտացել է չորեքշաբթի օրը: