Ֆրանսիայի մի շարք անդրծովյան տարածքներում մայիսի 6-ին տեղի է ունենում երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդում է Le Mond-ը: Ընտրությունների վաղաժամ մեկնարկը, որոնք տեղի կունենան մայիսի 7-ին, բացատրվում է ժամային գոտու տարբերությամբ: Քվերակություն տեղի կունենա Գվադելուպեում, Գվիանայում, Սեն Պյերում, Միքելոնում, Մարտինիկայում, Ֆրանսիական Պոլինեզիայում եւ այլուր:
Բացի այդ, այսօր քվեերակություն տեղի կունենա նաեւ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաների ֆրանսիական դիվանագիտական ներկայացուցչություններում: Բուն Ֆրանսիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան վաղը` մայիսի 7-ին: Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն «Առաջ» շարժման առաջնորդ, երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի միջեւ:




























