Ռուսաստանի քաղաքացի Անաստասիա Զախարովան զոհվել է Թուրքիայի հարավ-արեւմուտքում` Ֆեթհիե նավահանգստային քաղաքում, հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:

Մահվան պատճառը պարաշյուտով անհաջող թռիչքն է եղել: Համաձայն պարբերականի` 26-ամյա ռուս կինն առավոտյան սար է բարձրացել` 1,7 հազար մետր բարձրությունից թռչելու նպատակով: Թռիքչի ընթացքում նա կորցրել է կառավարումը: Կինն ընկել է 40 մետր բարձրությունից: Փրկարարները Զախարովային հիվանդանոց են տեղափոխել, սակայն բժիկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: