ԱՄՆ Թեքսաս նահանգի Դալաս քաղաքում ոստիկանը մեղադրվում է անչափահաս դեռահասի սպանության մեջ, որը տեղի է ունեցել անցյալ շաբաթ, հաղորդում է «BBC»-ն:
Ոստիկաններին կանչել են Դալասի արվարձաններից մեկը, որտեղ երեկույթ էր տեղի ուննում: Այնտեղ դեռահասները ենթադրաբար ոգելից խմիչքներ են օգտագործել: 15-ամյա աֆրո-ամերիկացի Ջորդան Էդվարդսը երկու եղբայրների ու երկու ընկերների հետ միասին փորձել են հեռանալ ավտոմեքենայով: Ոստիկան Ռոյ Օլիվերը կրակել է ավտոմեքենային, որտեղ դեռահասներն են գտնվել: Էդվարդսը սպանվել է: Միջադեպից հետո Օլիվերը հեռացվել է ոստիկանությունից, շերիֆը նաեւ նրա ձերբակալման հրամանն է տվել:




























