ԱՄՆ-ում անհայտ տղամարդը փչացրել է Քրիստոֆեր Վուլի «Առանց անվանման՝ 2004» նկարը, որը գրեթե 3 մլն դոլար արժե։ Սեւ ակնոցով ու կեպկայով տղամարդը մոտեցել է կտավին, որը ցուցադրված էր Ասպենի Օպերային պատկերասրահում ու դանակով երկու անգամ հարվածել դրան։ Հետո շրջվել է ու դուրս եկել։ Նա ընդամենը 15 վայրկյան է մնացել պատկերասրահում։
Տղամարդուն բռնել ու նույնիսկ նրա անձը պարզել դեռ չի հաջողվել։ Տեղի ունեցածը տեսագրվել է։ Պատկերասրահի սեփականատեր Գրեգորի Լահմայի խոսքով, նկարը գրեթե ոչնչացվել է, չնայած շարունակում է մնալ իր տեղում։ Ուշագրավ է , որ Պաբլո Պիկասոյի ու Մարկ Շագալի նկարների վրա տղամարդը ուշադրություն չի դարձրել ։




























