Սոցիալիստ պատգամավոր Կորին Էրելը մահացել է այն բանից հետո, երբ իրեն վատ է զգացել Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի հանրահավաքի ժամանակ, հաղորդում է Gazeta-ն` վկայակոչելով «The Local»-ին:
50-ամյա Էրելն անգիտակից ընկել է ակտիվիստների հետ զրույցի ժամանակ: Նա հիվանդանոց է տեղափոխվել, որից հետո մահացել է:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա վաղը` մայիսի 7-ին:




























