Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ղեկավարի ընտրություններում հաղթող է ճանաչվել Իսմայիլ Խանիան, հայտնում է Ինտերֆաքսը։ Նա շարժման քաղաքական բյուրոյի նախագահի պաշտոնում կփոխարինի Խալեդ Մաշաալին, որը որոշել է չվերընտրվել։ Խանիան ՀԱՄԱՍ-ի կառուցվածքում կարեւորությամբ երկրորդ պաշտոնն է զբաղեցնում ու համարվում էր Գազայի հատվածում այդ խմբավորման առավել ազդեցիկ ղեկավարը։