Սիրիայում տիրող իրավիճակը մայիսի 6-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովն ու ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի ղեկավարների կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։

2017-ի մայիսի վեցին, ըստ հաղորդագրության, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար՝ պնախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի զրույցը ԱՄՆ զինված ուժերի շտաբերի ղեկավարների կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ։ Գերատեսչությունը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է եղել իրավիճակը Սիրիայում՝ Սիրիայի առանձին շրջաններում դեէսկալացիայի գոտիներ ստեղծելու մասին մայիսի 4-ին Աստանայում ձեռքբերված պայմանավորվածությունների համատեքստում։ «Անդրադարձել են երկկողմանի օրակարգին։ Զրուցակիցները պայմանավորվել են կանոնավոր շփումները շարունակելու մասին»,- նշել են Ռուսաստանի ՊՆ-ից։