Վիետնամի կենտրոնական մասում բեռնատարը մխրճվել է հանդիպակաց ընթացող ավտոբուսի մեջ, զոհվել է 11 մարդ, եւս 23 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:
Պատահարը տեղի է ունեցել կիրակի առավոտյան, Զյալայ նահանգում: Ավտոբուսում եղել է 36 ուղեւոր, ավտոբուսի վարորդը զոհվել է: Բեռնատարի վարորդի վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նահանգի ավտետեսչության ղեկավարի խոսքով՝ մարդիկ արգելափակվել են ավտոբուսի սրահում, տեղացիները ստիպված էին օգնել փրկարարներին եւ կոտրել ավտոբուսի դուռը:


























