Ֆրանսիայի հատուկ ծառայություննեը Բելգիայի 2 քաղաքացիների եւ մեկ աֆղանցու կողմնորոշող տվյալներ են տարածել, որոնց կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Daily News-ը հայտնում է, որ Զաբիուլլա Սարվարին, Բիլյալ ալ-Մարքոին եւ Թարիք Ժադաունը ծրագրել են թափանցել երկրի տարածք եւ «Իսլամական պետության» դրոշի ներքո հանցագործություն կատարել, փոխանցում է Lenta-ն:
Իշխանությունները հասարակությանը կոչ են արել օգնել կասկածյալների հետախուզմանը եւ իրավապահ մարմիններին հայտնել կասկածելի անձանց մասին:
Բիլյալ ալ-Մարքոին ավելի վաղ հայտնվել է եվրոպական հատուկ ծառայությունների տեսադաշտում: Բելգիական HLN.be-ն անցյալ տարվա մայիսին հայտնել էր, որ նա դարձել է ԻՊ-ի հետեւորդը եւ 2013 թվականին տեղափոխվել Սիրիա:



























