Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսի 6-ին հանդիպել են Երուսաղեմում, հայտնում է «Գերմանական ալիքը»:

Հաղորդվում է, որ նախագահները գարեջրի գավաթի շուրջ զրուցել են «Մահանե Իեգուդա» շուկայի շրջանում, նաեւ ծանոթացել են մոտակա փողոցներում «գրաֆիտիի արվեստի հետ»:

Շթայնմայերի Իսրայել կատարած 4-օրյա այցի պաշտոնական ծրագիրը սկսվում է կիրակի՝ մայիսի 7-ին: Նա կհանդիպի իսրայելցի մի քանի քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: