Հնդկական Jet Airways ավիաընկերության օդանավը Նյու Դելիի օդանավակայանում բախվել է մեկ այլ օդանավի թեւին, հայտնում է Hindustan Times-ը:
Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ օդանավը թռիչքուղում պոչով բախվել է մեկ այլ օդանավի թեւին: Ոստիկանության նեկայացուցչի տեղեկացմամբ՝ պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել:
Օդանավակայանի ներկայացուցիչները հայտնել են, որ պատահարի հետաքննություն է անցկացվելու:




























