ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը շնորհավորել է Ֆրանսիայի «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին՝ երկրի նախագահական ընտրություներում հաղթանակի կապակցությամբ եւ մայիսի 25-ին նրան հրավիրել դաշինքի գագաթնաժողովին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Իմ շնորհավորանքները հաղթանակի կապակցությամբ, Էմանուել Մակրոն։ Անհամբերությամբ սպասում եմ մայիսի 25-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ձեզ հրավիրելու հնարավորությանը՝ միջատլանտյան կապի ամրապնդման համար»,- գրել է Սթոլթենբերգը։