ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահին եւ ԱՊՀ-ի երկրների առաջնորդներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ազատարար զինվորականներին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը համատեղ պայքարն է պատմության խեղաթյուրման փորձերի դեմ, նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

«Վլադիմիր Պուտինը հատուկ նշել է, որ ազատարար զինվորականներին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձեւը մեր համատեղ պայքարն է պատմության խեղաթյուրման, ֆաշիզմի եւ նացիսզմի հանցավոր արարքների արդարացման փորձերի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պուտինը ի խոնարհումն է փոխանցել պատերազմի բոլոր վետերաններին եւ թիկունքի աշխատավորներին՝ նրանց ցանկանալով բարօրություն եւ երկար տարիներ: