Շվեդիայում ապաստան փնտրողների թիվը Դանիայի հետ սահմանին աճել է մոտ հինգ անգամ այն բանից հետո,  երբ անցյալ հինգշաբթի օրը շվեդական կառավորությունը չեղարկեց հարեւան երկրներից ավտոբուսներով, գնացքներով ու շոգենավերով ժամանող ուղեւորների փաստաթղթերը ստուգելը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Եթե նախկինում Շվեդիայում հայտնվելու նպատակով Դանիայի սահմանին հայտնվածների թիվը մեկ շաբաթում հասնում էր 5 մարդու, ապա վերջին չորս օրում այդ ցուցանիշը հասել է 24-ի։

Հանգստյան օրերին սահմանապահ ոստիկանությունը վերահսկողության կետերում կանգնեցրել է 88 մարդու, որոնք մտադիր էին մեկնել շվեդական հարավային Սքոնե նահանգ։ Իրավապահների ներկայացուցիչ Միքայել Մաթսոնի խոսքով՝ դրանք հիմանակնում Դանիայում բնակության իրավունք ունեցող ներգաղթյալներ են եղել։