Աֆղանստանի կառավարական ուժերը վերջին երկու օրում ոչնչացրել են «Թալիբան» շարժման առնվազն 40 զինյալների, եւս 20-ը վիրավորում է ստացել, հայտնում է «Սինհուան»։

«Ընդհանուր առմամբ «Թալիբան» -ի 40 զինյալ է ոչնչացվել, եւս 20-ը վիրավորվել է «Թալիբան»-ի ու կառավարական ուժերի միջեւ Քունդուզ նահանգի հյուսիսում վերջին երկու օրերին ծավալված մարտերի ընթացքում»,- մեջբերում է գործակալությունը Քունդուզի ոստիկանապետ Աբդուլա Համիդին։ Համիդը նաեւ հաստատել է, որ մարտերի ընթացքում զոհվել է չորս զինծառայող ու եւս 17-ը վիրավորում է ստացել։

Ապրիլի վերջին «Թալիբան»-ը հայտարարել է, որ Աֆղանստանում «գարնանային հարձակում» է սկսել։