Ջակարտայի նահանգապետ Բասուկի Թժահաջա Փուրնաման մեղավոր է ճանաչվել հավատացյալ մուսուլմանների զգացմունքները վիրավորող գործողություններում եւ դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Ինդոնեզիայի մայրաքաղաքի դատարանը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

«Ըստ սահմանված օրենքի՝ պարզվել է, որ Փուրնաման աստվածանարգության հանցավոր ակտ է իրագործել, եւ այդ պատճառով մենք նրան երկու տարվա ազատազրկման դատապարտեցինք»,- հայտարարել է դատավոր Դվիարսո Բուդի Սանտարտոն։

Նշվում է, որ քրիստոնյա նահանգապետի եւ էթնիկ չինացու նկատմամբ դատական պարզաբանումները լայն հասարակության ուշադրության կենտրոնում են հայտնվել որպես աշխարհի ամենախոշոր ազգի շրջանում կրոնական հանդուրժողականության «թեստ», որի ներկայացուցիչները հիմնականում իսլամ են դավանում։

Անցյալ տարվա սեպտեմբերին նախընտրական քարոզարշավի ժամանակ Փուրնաման իր ընդդիմադիրներին մեղադրել է այն բանում, որ նրանք հղում են անում Ղուրանի կոնկրետ սուրահին, որտեղ ասվում է, թե իսլամ դավանողները չպետք է իրենց համար առաջնորդ ընտրեն ոչ մուսուլմանների շարքից։ Շատ մուսուլմաններ դա աստվածանարգություն էին համարել։