Ամերիկյան ռազմանավը, որը զորավարժություններ է անցկացնում, երեքշաբթի Ճապոնական ծովում բախվել է հարավկորեական ձկնորսական նավին, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:
Գործակալության զինվորական աղբյուրների տեղեկացմամբ՝ ձկնորսական նավում ոչ մեկը չի տուժել:
Չի հաղորդվում, թե միջադեպը ամերիկյան ինչ նավի հետ է պատահել:



























