4․4 մլրդ տարի առաջ Երկրի վրա չկային սարեր, այն գրեթե ամբողջությամբ ծածկված էր ջրով ու զուրկ էր կյանքի ցանկացած նշաններից։ Նման եզրակացությունների են հանգել Ավստրալիական ազգային համալսարանի գիտնականները, վերլուծելով ամենահին ցիրկոնային նյութի հայտնաբերված կտորները, փոխանցում է Svopi–ն։

Այդ հնագույն նյութը հայտնաբերվել է Ավստրալիայի արեւմտյան մասում, այն գոյացել էր այն ժամանակ, երբ մոլորակի վրա չկային մայրցամաքային բախումներ ու ակտիվ հրաբխային գործունեություն՝ հզոր երկրաշարժերով։ Վերլուծելով հայտնաբերված նմուշները՝ գիտնականները գիտական սխեմա են կառուցել, թե ինչպես են կապակցված ցիրկոնային միներալների գոյացումն ու այդ հեռավոր ժամանակներում գոյություն ունեցող մագմայի տեսակը։ Նրանց կարծիքով Երկրի մակերեսի էվոլյուցիան ծայրահեղ դանդաղ է ընթացել, իսկ առաջին կյանքի միաբջիջ ձեւը մոլորակի վրա հայտնվել է ցիրկոնային միներալների գոյացումից կես միլիարդ տարի առաջ, ինչը համընկել է առաջին մայրցամաքների, լեռնային զանգվածների գոյացման սկզբին, նաեւ անծայրածիր ծովերի մակերեսի վրա ցամաքի բարձրացմանը։