Լոնդոնյան այգում կարապը ստիպված էր ծայրահեղ միջոցների դիմել հատիկների համար պայքարում, որ թողել էին այցելուները: Daily Mail-ը հայտնում է, որ նա կերակուրը ստիպված էր նվաճել տասնյակ աղավնիներից:

Հոլովակում թռչունը փորձում է մրցակիցներին հեռացնել: Դրա համար կարապը ձեւականությունների չի դիմում եւ բռնում է կտուցի մոտ հայտնվող յուրաքանչյուրին:

Հոլովակը նկարահանվել է մայիսի 6-ին: Այդ օրից ի վեր այն համացանցում հանրահայտ է դարձել: Անհայտ է միայն, թե կարապին հաջողվե՞լ է աղավնիներին հեռացնել իր բաժին հատիկներից կամ արդյոք նրա ջանքերը զուր էին, հայտնում է РЕНTV-ն: