Ավստրիայի փոխկանցլեր, Էկոնոմիկայի նախարար եւ Ավստրիական ժողովրդական կուսակցության ղեկավար Ռայնհոլդ Միթերլեները չորեքշաբթի օրը հայտարարել է քաղաքական պաշտոններից հրաժարվելու մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես հրաժարվում եմ կուսակցության ղեկավարի եւ որպես կառավարության անդամի իմ բոլոր լիազրություններից», - կուսակցության գլխավոր գրասենյակում նա հայտարարել է լրագրողներին։

Փոխկանցնլերի պաշտոնը նա ստանձնել է 2014 թվականից, այդ ժամանակից էլ ելղեկավարո է կուսկացությունը, իսկ էկոնոմիկայի նախարարությունը նա սկսել է գլխավորել 2008 թվականից։