Հոնդուրասում բանտարկյալը փորձել է փախչել բանտից՝ հագնելով կանացի հագուստ։ Daily Mail-ի փոխանցմամբ 55-ամյա Ֆրանսիսկո Էրերա Արգուեն, որը 2015-ից կրում է իր պատիժը սպանության ու զենք պահելու համար, հագել էր կանացի զգեստ, կեղծամ, մուգ ակնոց ու բարձրակրունկ կոշիկ, փորձելով այցելու ձեւանալով փախչել բանտից:
Չնայած գանգստերը շպարվել էր ու նույնիսկ եղունգներին վարդագույն լաք քսել, բայցեւայնպես բարձրակրունկ կոշիկներով քայլելը նրա համար անհաղթահարելի էր։ Նրա զվարճալի քայլվածքը միանգամից գրավել է պահակների ուշադրությունը, իսկ երբ նրան խնդրել են անձնագիր ցույց տալ ու ի պատասխան լսել նրա կոպիտ ձայնը, բոլոր կասկածները վերացել են։ Փախուստի փորձի համար Ֆրանսիսկոն կպատժվի ու գուցե նույնիսկ կտեղափոխվի տխրահռչակ Էլ Պոզո բանտ՝ Սանտա Բարբարայում, որը համարվում է Հոնդուրասի ամենավտանգավոր բանտը։
.jpg)
.jpg)




























