Իտալական Բորմիդա լեռնային գյուղի իշխանությունները 2 հազար եվրո են առաջարկել բոլորին, ովքեր կհամաձայնեն մշտական բնակություն հաստատել գյուղում: Ըստ Thrillist-ի՝ գյուղը գտնվում է ծովի մակարդակից 420 մետր բարձրությամբ, հյուսիս-արեւմտյան Լիգուրիա մարզում:

Lenta-ի փոխանցմամբ՝ գյուղ տեղափոխվելու կոչով դիմել է բնակավայրի ղեկավար Դանիելե Գալյանոն: Նա հույս ունի այդպիսով կանխել երիտասարդության զանգվածային արտահոսքը քաղաքներ: Ներկայում Բորմիդան ընդամենը 394 բնակիչ ունի:

Գյուղում կարելի է ամսական ընդամենը 50-120 եվրոյով տուն վարձել:

Տեղի չորս ռեստորաններից մեկի մենեջեր Ջուզեպե Օդոնեն նշել է, որ բնակավայրում առանձնահատուկ տեսարժան վայրեր չկան: «Կյանքն այստեղ պարզ է եւ բնական: Մենք ունենք անտառներ, այծեր, եկեղեցի եւ լավ սնունդ: Կյանքն այստեղ, անկասկած, զերծ է սթրեսից»,- նշել է նա: