Ճապոնական Միե համալսարանում հուլիսին բացվելու է նինձյայի աշխարհի առաջին գիտահետազոտական կենտրոնը։ Նման կենտրոն բացելու որոշումը պայմանավորված է նաեւ 2020-ին Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի գովազդի համար նինձյայի կերպարը օգտագործելու՝ իշխանությունների մտադրությամբ, հայտնում է BBC-ը։
Նինձյան՝ միջնադարյան Ճապոնիայի հետախույզ դիվերսանտ, լրտես ու վարձկան մարդասպանը, աշխարհահռչակ է դարձել դրա կերպարը զանգվածային մշակույթի մեջ ներդնելու շնորհիվ։
Միե համալսարանը, որը երկրի կենտրոնում է գտնվում, մտադիր է հավաքել ու համակարգել նինձյայի պատմության մասին բոլոր նյութթերը, աշխատանքներին ներգրավելով տարբեր մասնագիտությունների ուսանողների։
Նինձյայի ուսումնասիրության կենտրոնը Իգա քաղաքում է գտնվելու՝ Տոկիոյից 350 կմ հարավ- արեւմուտք։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվելու են ճապոներեն ու անգլերեն։




























