Աֆրիկյան առյուծն ու ծխագույն ընձառյուծն անհետացման շեմին են հայտնվել՝ դրանց որսի քանակի կտրուկ կրճատման հետեւանքով, հայտնում են Սուսեքսի համալսարանի կենդանաբանները Ecography ամսագրում։
Փորձագետների խոսքով սննդի պակասը նախկինում էլ է հանգեցրել է խոշոր կատվազգիների յոթ տեսակի՝ այդ թվում թրատամ վագրերի անհետացմանը։ Այդ նույն մտահոգիչ միտումը շարունակվում է նաեւ մեր օրերում, նախազգուշացնում են հետազոտողները։ Ընդ որում եթե նույնիսկ թրատամ վագրերը կարողային հաղթահարել օդի ջերմաստիճանի նվազումը, մարդկանց հետ բախումներն ու կլիմայի փոփոխությունները, նրանք միեւնույն է կանհետանային, քանի որ զրկվել էին սննդի աղբյուրից։




























