Սեփական ավարտական երեկոյին 17-ամյա ամերիկուհին ներկայացել է չափազանց անսովոր, գրեթե «մահացու» ձեւով՝ ցնցելով դասընկերներին: Նյու Ջերսիից Մեգան Ֆլագերթին ավարտական երեկոյին ներկայացել է դագաղի մեջ, գրում է Mirror-ը:
Դիակառքը կանգնել է դպրոցի մոտ, երկու հոգի այնտեղից հանել են դագաղը, որտեղ պառկած է եղել Մեգանը՝ գեղեցիկ եւ համարյա «մահացած»: Դագաղից նրան դուրս է բերել ընկերը, որի հետ նա մտել է արարողության սրահ՝ ներկաների ապշահար հայացքների ներքո:
Մեգանը քոլեջն ավարտելուց հետ մտադիր է սգո ծառայությունների բյուրո ղեկավարել: Նա նշել է, որ իրեն դուր է գալիս տարբերվել մյուսներից: Աղջիկն ասել է, որ դագաղով ներկայանալն ընդամենը կատակ էր, եւ չէր սպասում, որ դա տեղական սենսացիա կդառնա: Ի դեպ, ոմանք աղջկա կատակը համար են «անհոգի» ու «անճաշակ»:
.jpg)
.jpg)




























